Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի հաղթող թիմը հայտնի է

23.02.2015 | 11:02

Բարձր պատրաստվածությամբ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2015 թվականի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի հաղթողը կմեկնի միջազգային մրցափուլ, իսկ այս տարի հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացնող ուսանողների թիմը:

Այսօր՝ փետրվարի 22-ին, տեղի ունեցավ դատախաղի եզրափակիչ մրցափուլը: Լավագույն գրավոր աշխատանք ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի աշխատանքը, առաջին նախնական մրցափուլի լավագույն բանախոսը ԵՊՀ ուսանող Սևակ Ասլանյանն է, երկրորդ նախնական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի անդամ Գրիգոր Գրիգորյանը, իսկ երրորդ նախնական և ամբողջ մրցափուլի ընթացքում լավագույն բանախոսը Հայաստանում ամերիկյան համալսարանի թիմի անդամ Մարգարիտա Թովմասյանն է: Երկրորդ լավագույն թիմ անվանակարգը հանձնվեց Երևանի պետական համալսարանին:

Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա մրցույթ-դատախաղին Հայաստանը մասնակցում է 2000 թվականից: 2014-2015 թվականի դատախաղի մրցույթի թեման վերաբերում էր անջատողականության և ազգային ինքնորոշման իրավական կարգավորմանը: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Ջեսափի ակումբի հետ համագործակցությամբ: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլին կայանալիք «2015թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին:

Կազմակերպիչների խոսքերով՝ այս անգամ նրանց պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է դրվել, քանի որ հերթական մրցափուլն անցկացվել է անգլերեն լեզվով, ինչը նախկինում խնդիրներ է առաջացրել միջազգային մրցափուլին մասնակից թիմերի համար:

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում