Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Փաստաբանների վերապատրաստումներ. զուգակցվում է գերմանական և տեղական փորձը

03.10.2015 | 23:10

Այսօր Փաստաբանների պալատում մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային նվիրված դասընթացը:

Վերապատրաստման միջոցով մասնակից փաստաբաններն ու երիտասարդ իրավաբանները հնարավորություն են ունենում գերմանացի և հայ մասնագետների շնորհիվ ծանոթանալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը` խորացնելով սեփական գիտելիքները:

Երկօրյա դասընթացի կազմակերպիչներն են՝ Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) և Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ)` ՀՀ Փաստաբանների պալատի հետ գործընկերությամբ:

Այս վերապատրաստման շրջանակներում կզուգակցենք երկու՝ գերմանական և տեղական փորձը: Իր ողջույնի խոսքում ասաց ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը. «Բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և աշխատանք, հուսով եմ, որ նաև այս դասընթացի շնորհիվ մեր փաստաբաններն ու իրավաբանները, խորացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները, կնպաստեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի զարգացմանը»,- ասաց նա:

Նելլի Թումասյանն իր հերթին ներկայացրեց հիմնադրամը, նպատակներն ու համագործակցության շրջանակները:

ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհանիսյանը նշեց, որ հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ իրավաբանական օգնություն՝ առանց իմանալու, թե ինչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ուստի նաև կարևորեց դասընթացը:

Այնուհետև մեկնարկեցին դասախոսությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կառուցվածքը և նպատակը ներկայացրեց գերմանացի փաստաբան Շտեֆան ֆոն Ռաումերը, նա նաև անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընթացակարգերին, մասնավորապես խոսեց անհատական գանգատների առարկայից, գանգատի ձևից, վարույթների ընթացքից, նախնական միջոցներից:

Օրվա ավարտին պարոն Ռաումերն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ մասնակիցները բավականին ակտիվ էին և մոտիվացված. «Տեսնում եմ՝ ինչպես են նրանք մասնագիտական գործունեությունն իրականացնելիս առաջացած խնդիրներն ինձ հետ քննարկում և զրուցում, տեսնում եմ նրանց ձգտումը այդ խնդիրներին համաչափ լուծում գտնելու հարցում»,- ասաց գերմանացի փաստաբանը:

Հայաստանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօրվա սեմինարի ժամանակ ներկայացրեց փաստաբան Տիգրան Սաֆարյանը, նա հատուկ անդրադարձ կատարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու պայմաններին, խոսեց բողոքի համար անհրաժեշտ բովանդակությունից և ընդունելու հիմնական չափանիշներից, բողոքի հիմնավորմանն առնչվող առանցքային պայմանների ուսումնասիրությունից:

Հավելենք, որ դասընթացը կշարունակվի նաև վաղը:

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում