Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

24.10.2015 | 15:10

Հասարակական կազմակերպությունների ձայնն այժմ լսելի է դարձել: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա նշեց, որ ՀԿ-ներն ու քաղաքացիները բավականին լայն քննարկումներ ունեն կառավարման գործընթացում, ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ իրենց փորձել են հակակոռուպցիոն պայքարը մասնակցային դարձնել. «Պետք է հասկանալ մի բան, երկրում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն պետական մարմինների, այլ նաև հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների և բիզնեսի ներկայացուցիչների գործն է»,- ասաց պարոն Քրմոյանը:

Նա ներկայացրեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն ու դրա գործունեությունը:

Ապագա առաջնորդները մի քանի հարցեր ուղղեցին Սուրեն Քրմոյանին, օրինակ՝ նրանցից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորտները, պարոն Քրմոյանը պարզաբանեց, որ իրենց հետազոտությունների հիման վրա:

Ինչո՞ւ է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հանդիսանում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, հետաքրքրվեց մեկ այլ մասնակից՝ նշելով, որ նրա նման պաշտոնյան, ով բազմաթիվ շահերի բախում ունի, իրավունք չունի անդամակցել նման խորհրդին, Սուրեն Քրմոյանն ասաց, որ քննադատությունները շատ են, սակայն դրանք որպես կանոն առանց հիմքերի են:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում