Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Մրցանակներ՝ կոռուպցիայի դեմ պայքարողներին

10.12.2015 | 14:12

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն:

«Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Հայկանուշ Թութունջյանին: «Տարվա լրագրող» ճանաչվեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը՝ բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ «Տարվա ԶԼՄ»-ն «Սիվիլնեթ»-ն է՝ «Քո գրպանից» հաղորդաշարի շրջանակներում պետական գնումների ոլորտում կոռուպցիոն խնդիրները վեր հանելու համար: «Տարվա բիզնես կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «Դը Գրին Բին» սրճարանների ցանցին՝  բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ «Տարվա երիտասարդ» մրցանակը տվեց Արդարադատության նախարարությունը՝ հակակոռուպցիոն տեսահոլովակի լավագույն սցենար մշակելու համար, մրցանակակիրը Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Անի Սամսոնյանն էր: «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը՝ մայրական իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար:

http://www.a1plus.am/1423759.html

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում