Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

«Պետք է լինի քաղաքական կամք». Կարեն Զադոյանը՝ ընտրություններ ժամանակ կոռուպցիան նվազեցնելու մեխանիզմների մասին

10.12.2015 | 15:12

Ընտրությունների և քաղաքական կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու մի քանի մեթոդներ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց դրանք՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:

Ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ, թե օրենսդրությունը ինչպիսի հնարավորություններ է ընձեռնում, որպեսզի կոռուպցիան բացառվի ընտրությունների ժամանակ. «Այս տեսանկյունից առկա է միջազգայի փորձը: Հայաստանում հիմնական ընտրախախտումները կապված է համապատասխան գումարներ բաժանելու և քաղաքացիներին ընտրատեղամասեր տեղափոխելու հետ: Եթե քվեարկությունը դառնա ոչ թե իրավունք այլ պարտականություն, ինչպես մի շարք երկրներում են անում, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Պետք է նախատեսել նաև տուգանքների համակարգ»,- ասաց Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ որոշ երկրներում արգելվել է քաղաքացիներին ավտոբուսներով ընտրատեղամասեր տեղափոխել, եթե մեր օրենսդրությունում նման արգելք լինի, կոռուպցիայի նվազում նույնպես կնկատվի:

Իսկ ամենակարևոր նախապայմանը ՀԵԻԱ նախագահը համարում է քաղաքական կամքի առկայությունը. «Եթե քաղաքական կամքը լինի, բնականաբար, գործող օրենսդրության սահմաններում մենք կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ»,- հակառակ դեպքում, քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը պետք է պայքարեն՝ վերահսկողական լուրջ գործիքներ մշակելով. «1997 ընտրական տեղամաս կա, գոնե ամեն տեղամասում պետք է կուսակցությունների առումով իրենց դաշինքները, քաղհասարակության մասով իրենց դաշինքները ունենան երկու ներկայացուցիչ: Եթե նրանք ունեն իրենց արժեքները կրող երկու անձ յուրաքանչյուր տեղամասում, վստահ եղեք՝ Հայաստանում այս խնդիրը կլուծվի, սակայն այսօր քաղհասարակության և կուսակցությունների ներուժը բավարարում է միայն 70-100 տեղամասերում իրականացնել այդ վերահսկողական աշխատանքները»,- ասաց Կարեն Զադոյանը:

Սուրեն Քրմոյանը՝ Արդարադատության նախարարի տեղակալը, համամիտ էր բանախոսի հետ՝ մեխանիզմենրի կատարելագործման և նոր տեխնիոլոգիաների ներդրման մասով, նա նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարությունում նախատեսվում է էլեկտրոնային ժողովրդավարության ներդրում:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն  կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը համաձայն էր այն գաղափարի հետ, որ հարկավոր է լինի քաղաքական կամք: Նրա խոսքերով՝ այն հանգամանքը, որ դիտորդների թիվը բավականին չէ, գալիս է նրանից, որ ինչպես կուսակցություններն ու քաղաքացիական հասարակությունը ռեսուրսներ չունեն, հարկավոր է այդ խնդիրը ուշադրության կենտրոնում պահել:

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում