Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Պատրաստ է «ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի նախագիծը

18.12.2015 | 16:12

ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում`ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցն արդեն պատրաստ է: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի իրավաբանների ասոցիացիայից (ՀԵԻԱ), որն էլ հեղինակել է այս զեկույցը:

Զեկույցը հնարավոր է դարձել հրապարակել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրականացման համար ՀԵԻԱ-ին տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատու է ՀԵԻԱ-ն, և այն կարող է չարտացոլել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության տեսակետները:

ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցը պատրաստվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փորձագիտական խումբը՝ հետևյալ կազմով`  Կարեն Զադոյան` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ղեկավար, Քարլ Ուլբրիխտ` «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյան` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սուզաննա Սողոմոնյան` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյան` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու, Տաթևիկ Մանուկյան` «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու:

Այն ունի երկու մաս, առաջինը` ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման իրավական մոնիթորինգն է՝ ըստ հոդվածների, հիմնախնդիրների վերհանումը, իսկ երկրորդում տրված են եզրակացություն և առաջարկություններ՝ միջազգային լավագույն փորձի լույսի ներքո:

 Զեկույցի հայերեն տարբերակին կարող եք ծանոթնալ այստեղ`Monitoring-report_CEDAW_arm

Անգլերեն տարբերակը կգտնեք հետևյալ հղումով անցելով` Monitoring-report_CEDAW_eng

Իրավաբան.net

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում