Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ նորություններ

Այսօր Փաստաբանների պալատում մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային նվիրված դասընթացը:

Մեր իրական ձեռքբերումը հենց այս է, որ ունենք 83 հոգի վերապատրաստված երիտասարդներ, որոնք կրում են եվրոպական արժեքները և ամենագլխավորը՝ պատրաստ են իրենց շրջապատում ու հանրության շրջանում տարածել դրանք:

«Դուք գիտեք, որ Հայաստանում հակակոռուպցիոն իրազեկության և կրթության մակարդակը բավականին ցածր է, հասարակությունը մեծամասամբ հակված է կոռուպցիայի, այսինքն՝ հարկավոր է հասարակության շրջանում սերմանել արժեքներ, որպեսզի քաղաքացիները կոռուպցիան ընկալեն որպես չարիք և կարողանան իրենց ներդրումը դնել կոռուպցիայի հաղթահարման գործընթացում»

«Մարդու Իրավունքների Պաշտպանության» աշնանային դպրոցը մեկնարկում է արդեն երրորդ անգամ: Այսօր՝ Աղվերանում դպրոցի բացումը տրվեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով:

Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի 2015 թվականի ընդունելությունն ավարտվեց:

Կոալիցիայի անդամները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին և ստացան սպառիչ պատասխաններ:

Հասարակական-քաղաքական համակարգերը կզարգանան, եթե կանանց դերակատարությունը բարձրացվի. Կանանց իրավունքների թեմայով քննակում Շիրակի մարզում

Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակ և հակակոռուպցիոն աշխատանքային խմբեր կստեղծվեն:

«Քաղաքացին փողոցում քայլելով պետք է տեսնի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տարվում: Ես երբ քայլում եմ փողոցում, ու տեսնում եմ պաշտոնյաների առանձնատները, կամ այս կամ այն չինովնիկի կողմից շենքի տանիքներում ընդլայնած տարածքները, զգում եմ, որ այդ պայքարը արդյունավետ չի տարվում»,- այսօր Վանաձորում ՔԿՀ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ, հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Կան կարծրատիպեր, որ կնոջ տեղն ընտանիքում է, կինը չունի հավասար իրավունքներ ու հնարավորություններ՝ ընտանիքից դուրս այլ աշխատանք ունենալու, խիստ ցածր է նաև կանանց ներգրավվածությունը ղեկավար պաշտոններում. նման կարծիքներ էին հնչում Վանաձորում կազմակերպված «ՄԱԿ-ի` Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Լոռու մարզի հասարակական կազմակերպությունների, ՏԻ մարմինների ներկայացուցիչներ, իրավաբաններ, ուսանողներ:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում