Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ նորություններ

Այսօր ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Վայոց Ձորի հակակոռուպցիոն կենտրոնը «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզում կազմակերպել էր սեմինար` «Կոռուպցիոն ռիսկերը Վայոց Ձորի սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ու Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը միասին կպայքարեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Սա է փաստում ստորագրված համագործակցության համաձայնագիրը:

2013 թվականի ապրիլի 06-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2012թ.-ի գործունեության ինքնագնահատումը և 2011-2013թթ. Ռազմավարական Պլանի վերանայումը: Ինքնագնահատման և ՌՊ վերանայման սեմինարը կազմակերպեցին և անցկացրեցին ՀԵԻԱ-ի վարչության անդամ Սյուզաննա Սողոմոնյանը և ՀԵԻԱ-ի անդամ Սոնա Հարությունյան:

2013 թվականի ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպության կենտրոնական գրասենյակի բակում ՀԵԻԱ-ի անդամների, կամավորների և աշխատակիցների կողմից կազմակերպվեց ծառատունկ:

2013 թվականի մարտի 29-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում տեղի ունեցավ միջազգային իրավունքում պաշտպանության իրավունքի կիրառմանը նվիրված միջբուհական դատախաղ:

2013 թվականի մարտի 19-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) վարչության անդամ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում հանդիպել է Շվեյցարիայի միգրացիոն դաշնային գրասենյակի վելուծաբան տիկին Սիլվիա Հաբշմիթի և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ստաժոր տիկին Լաուրա Անտոնելլա Սալվատոյի հետ:

2013 թվականի մարտի 19-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, ՀԵԻԱ վարչության անդամներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարատ Ատովմյանը, ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Ապաստան հայցողների իրավաբանական ներկայացուցչություն» ծրագրի նախկին փաստաբան Անահիտ Հակոբյանը ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում հանդիպում են ունեցել Փախստականների և վտարանդիների եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Մայքլ Դիդրինգի և ՄԱԿ-ի Վրաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն պարոն Լաշա Ջուղելիի հետ:

Մարտի 2-ին Շախմատի ֆեդերացիան և Փաստաբանների պալատը փաստաբանների համար կազմակերպել էր շախմատի մրցաշար:

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսուհետև հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր կիրականացեն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչները:

2013 թվականի հունվարի 25-ին, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը հյուրընկալեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Քերըն Ռ. Հիլլարդին:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում