Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ նորություններ

Հակակոռուպցիոն և բարեղճության ոլորտի միջազգային հեղինակավոր փորձագետ, բրիտանական «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային հեղինակավոր կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ֆրեդրիկ Գալթունգը այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում էր

ՀԵԻԱ վարչության անդամ, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս, ՅՈՒՆԻՍԵՖ-Ղրղզստանի միջազգային փորձագետ Մարատ Ատովմյանը 2015թ. մարտի 26-ին և 27-ին կյանքի իրավունքին և ցեղասպանությանը վերաբերող թեմաներով դասախոսություններով է հանդես եկել Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանում և Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտում

Քարլ Ուլբրիխտը և Մարատ Ատովմյանը իրենց ելույթներում ներկայացրեցին ՀԵԻԱ և կոալիցիայի տեսակետները ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և ստեղծման փուլում գտնվող հակակոռուպցիոն ինստիտուտների վերաբերյալ:

Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վերաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր անդրադարձ եղավ հակակոռուպցիոն պայքարին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է ՀԵԻԱ-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ միասին:

ՀԵԻԱ վարչության անդամ, «Ղրղզստանում երեխաների իրավունքների խախտման և մոնիտորինգի վերաբերյալ Օմբուդսմենի կարողությունների զարգացման տեխնիկական աջակցություն» ՅՈւՆԻՍԵՖ-ի ծրագրի միջազգային փորձագետ Մարատ Ատովմյանը ելեյույթ է ունեցել ս/թ մարտի 12-ին Բիշկեկում կայցած Ղրղզստանի Օնբուդսմենի մարդու իրավունքների վերաբերյալ 2014թ. տարեկան զեկույցի հասարակական լսումների ժամանակ

ՔԿՀ ներկայացուցիչները կարևորեցին Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն երկխոսությունը որպես Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նախապայման:

Կազմակերպիչների խոսքերով՝ այս անգամ նրանց պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է դրվել, քանի որ հերթական մրցափուլն անցկացվել է անգլերեն լեզվով, ինչը նախկինում խնդիրներ է առաջացրել միջազգային մրցափուլին մասնակից թիմերի համար:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 18-ին ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակում կայացավ «Բնապահպանական հիմնախնդիրները Սյունիքի մարզում և դրանց հետ առնչվող կոռուպցիոն ռիսկերը» թեմայով քննարկում

Կոտրիր կոռուպցիայի շղթան: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հակակոռուպցիոն արշավի կարգախոսով այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Երևանում տեղի ունեցան հակակոռուպցիոն միջոցառումներ:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում