Հայտարարություն ՀԵԻԱ պետական գրանցման վերաբերյալ
Հարգելի անդամներ, կամավորներ, շահառուներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (նախկին անվանումը՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա») Իրավաբան ուսանողների բաժանմունք (ԻՈՒԲ) կառուցվածքային ստորաբաժանումն 2016 թվականի փետրվարի 27-ից գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ամվանման ներքո։
Հիշեցնենք, որ մինչ այս պահը մենք գործունեությունն իրականացնում էինք ԻՀԱ վարչության 2003թ․-ի դեկտեմբերի 9-ի որոշմամբ՝ որպես Իրավաբան ուսանողների բաժանմունք (ԻՈՒԲ) կառուցվածքային ստորաբաժանում և համախմբում ավելի քան 10 իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների։
Վստահ ենք, որ պետական գրանցման մեր առջև կծառանան համագործակցության և ֆինանսական օժանդակության նորանոր հնարավորություններ։