Երևանում տեղի ունեցավ Հայ իրավաբանների համագումար

2023 թվականի հոկտեմբերի 27-ից 29-ը Երևանում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվել էր Հայ իրավաբանների համագումարը։ Համագումարի շրջանակներում քննարկվել են սփյուռքահայ իրավաբանների ներգրավվածության ձևաչափերի և օրենսդրական բարեփոխումների համատեքստում նրանց ներառականության, հետպատերազմյան իրավական գործընթացների, աշխարհասփյուռ հայ ժողովրդի անվտանգության ապահովման, ազգային շահերի  պաշտպանության, ինչպես նաև հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր։

Համագումարին մասնակցել են շուրջ 250 իրավաբաններ 30-ից ավելի երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, ՌԴ-ից և այլ երկրներից։

Համագումարին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Սողոմոնյանը և փոխնախագահ Մարիամ Զադոյանը։

 

Լուսանկարը՝ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի