Օժանդակիր

Հարգելի՛ բարեկամներ և հայրենակիցներ,
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային աջակցելու և կազմակերպության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար անգնահատելի կլինի Ձեր նյութական և բարոյական օժանդակությունը, որը կօգնի` առավել ամրապնդելու և հզորացնելու երիտասարդների մասնագիտական աճի ու նրանց կարողությունների զարգացման, ինչպեսև մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող այս կառույցը։Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային, միավորելով իր շուրջ Հայաստանի երիտասարդական համայնքի և իրավաբան ուսանողների ներուժը, տարեցտարի ընդլայնում է իր գործունեությունը՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության կայացմանը որպես ժողովրդավարական պետություն՝ հիմնված իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա:

 

Մասնավորապես, մեր գլխավոր նպատակներն են.

  • երիտասարդների կրթումն ու զարգացումը,
  • մարդու իրավունքների պաշտպանությունը,
  • հասարակության իրավական իրազեկության բարձրացումը և իրավունքի նկատմամբ հարգանքի հաստատումը,
  • արդյունավետ, հաշվետու և թափանցիկ կառավարման աջակցությունը,
  • իրավական կրթության զարգացումը:մարդու իրավունքների պաշտպանությունը,
Մեր գործունեությանն օժանդակելուն միտված Ձեր նվիրատվությունը կարող եք ցանկության դեպքում ուղղել ՀԵԻԱ նվիրատվական ֆոնդ` բանկային փոխանցման միջոցով:Շնորհակալ ենք Ձեր անգնահատելի աջակցության համար: