Ժողովրդավարության համաշխարհային ֆորումն այս տարի նվիրված է գենդերային հավասարությանը
Նոյեմբերի 19-21-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը»՝ «Կանայք, անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրի ներքո։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 100 երկիր ներկայացնող մասնակիցներ, որոնց թվում էին ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և ուսանողներ։ Ֆորումի քննարկումները հիմնականում վերաբերում էին կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը։
Ֆորումին մասնակցում էր նաև ՀԵԻԱ փոխնախագահ, ԻՀԱ անդամ Մարիամ Զադոյանը։ Նա համաժողովին հրավիրված էր որպես Եվրոպայի Խորհրդի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի» ունկնդիր։
Վերջինս քննարկումների ընթացքում անդրադարձավ աշխատավայրում և ընտանիքում կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ խոսելով աշխատավայրում սեռական հետապնդումների և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների արատավոր պրակտիկայի դեմ պայքարի մասին։