Տնտեսական իրավունքներ․ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները ըստ ՄԻՊ ռազմավարության
Տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է: Սահմանադրության նախկին խմբագրության 8-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը, որը դրսևորվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու միջոցով: Ներկայումս ՀՀ քաղ. օր-ի 114 հոդվածում այն հիշատակվում է բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության արդյունքի իմաստով, այնուհետև նույն օրենսգրքի 275-րդ հոդվածում՝ արտաքին տնտեսական գործունեության, իսկ 746-րդ հոդվածում կապալառուի օպերատիվ տնտեսական գործունեության ասպեկտներով:
Շարունակելով և կարևորելով նշված գաղափարը և մտագոհ լինելով երկրի զարգացմամբ` ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասը սահմանվում է` յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
Տնտեսական գործունեության ազատությունը նշանակում է իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն` ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքն օրենքով չարգելված տնտեսական գործունեության համար, այսինքն` իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։
Տնտեսական գործունեության մասին նաև հաճակի են առնչվում դատական պրակտիկայում: Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-152 որոշմամբ անդրադարձել է տնտեսական գործունեության ազատությանը և ազատ տնտեսական մրցակցությանը, ՍԴՈ-1131 որոշմամբ օգտագործվում է սովորական տնտեսական գործունեություն եզրույթը, մեկ այլ գործով ՍԴՈ-1065 որոշմամբ դատարանը գտել է, որ … տվյալ դեպքում ընդհանուր օբյեկտը ոչ այնքան կառավարման համակարգն է, որքան տնտեսական գործունեությունը և իրավական կարգավորումներն էլ պետք է միտված լինեն մրցակցային, ազատ տնտեսական գործունեության երաշխավորվածությանը:
ՀՀ Կառավարության կողմից 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերն առավելապես թիրախավորում են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի օրենսդրական փոփոխությունների իրականացումը, որը կսահմանի համաչափ և հայեցողության իրացման կանխատեսելի չափանիշներով պատասխանատվության միջոցներ:
Միայն համապատասխան օրենսդրական ամուր երաշխիքների առկայության պարագայում հնարավոր է երաշխավորել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի՝ տնտեսական գործունեության ազատության իրացումն և տնտեսական մրցակցությունը:
Բացի դրանից, ներկայումս կարևորագույն նշանակություն է ստանում Հայաստանի տնտեսվարողների իրազեկության բարձրացումը՝ ԵԱՏՄ համապատասխան իրավակարգավորումների վերաբերյալ:
Նշված նպատակներին հասնելու համար, 2020-2022 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝
- Բարձրացնել ԵԱՏՄ մաքսային կարգավորումների վերաբերյալ իրազեկվածությունը․ ինչպես յուրաքանչյուր հասարակարգում` միայն բարձր իրազեկվածության պարագայում է հնարավոր իրականացնել իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանություն` զարգացնելով տնտեսական հարաբերությունները երկրի ներսում ու արտաքին կապերում։
- Օրենսդրորերն կատարելագործել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության գործիքակազմը /լիազորությունները/․ ինքնին ցանկացած իրավիճակում իրավունքների ու լիազորությունների օրենսդրական ամրագրումն այն դարձնում է առավել կայուն ու գործող:
Տնտեսական իրավունքների ապահովումը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 8 նպատակի, այն է՝ «Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար» իրագործմանը:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։