Հայաստանում փաստաբանների դատավարական երաշխիքների և անհարկի միջամտություններից պաշտպանության վերաբերյալ քննարկում
Եվրոպական միությունը և Եվրոպայի Խորհուրդը «Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2021» ծրագրի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 04-ին Երևանում անցկացրեցին փորձագիտական քննարկումներ «Հայաստանում փաստաբանների դատավարական երաշխիքների և անհարկի միջամտություններից պաշտպանության վերաբերյալ»:
Հանդիպման նպատակն էր «Փաստաբանի մասնագիտության խթանումը եվրոպական չափանիշներին համապատասխան» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների կողմից շահագրգիռ կողմերի և շահառուների հետ սերտ համագործակցությամբ մշակված ծրագրի 5 մասնակից երկրներում (Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում) փաստաբանների դատավարական երաշխիքների և անհարկի միջամտություններից պաշտպանության վերաբերյալ միջերկրային վերլուծություն ունենալ: Արդյունքում հանդես են գալու համատեղ առաջարկություններով` խնդիրների բարելավման վերաբերյալ:
Քննարկմանը, ի թիվ այլոց, ներկա էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբանները։
Հանդիպումն անցավ փոխադարձ հարցադրումների, առաջարկությունների, դիտարկումների ձևաչափով: