Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մարտի 16-ից իր աշխատանքները կկազմակերպի առցանց եղանակով

Հարգելի՛ գործընկերներ, վստահորդներ,
Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված ներկա իրավիճակը և հանրային առողջության անվտանգության պահպանման կարևորությունը` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան որոշում է ընդունել մարտի 16-ից կազմակերպության աշխատանքները կազմակերպել առցանց եղանակով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրասենյակում նշանակված բոլոր հանդիպումները չեղարկված են, ինչի մասին մեր գործընկերները և շահառուները պատշաճ ծանուցվել են։ Վերջիններիս հետ արդյունավետ և անցնցում աշխատանքներ կազմակերպելու նպատակով մշակվել են հեռահար աշխատանքի կազմակերպման մոտեցումներ։
Լրացուցիչ հարցերի դեպքում մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով նամակ [email protected] էլ.փոստի հասցեին: