ՀԵԻԱ փոխնախագահ Մարիամ Զադոյանը մասնակցում է Ամերիկյան համալսարանում ՔՀԿ-ների կարողությունների զարգացման դասընթացին

Այսօր՝ հունվարի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագրի 7-րդ փուլը։ Այս փուլի մասնակիցները 20 են՝ Երևանից և Արմավիրի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Լոռու ու Գեղարքունիքի մարզերից:

ՀԵԻԱ փոխնախագահ Մարիամ Զադոյանը ևս մասնակցում է Ամերիկյան համալսարանում ՔՀԿ-ների կարողությունների զարգացման դասընթացին

Կրթական ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից՝ Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունների զարգացումն է՝ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Դասընթացի նպատակը հանրային քաղաքականությունների մասին պակերացում կազմելն է: Ուսուցումներն անցկացվել են չորս թիրախային թեմաներով՝ հանրային քաղաքականությունների մշակում և իրականացում, հանրային բյուջեների և քաղաքականությունների նկատմամբ վերահսկողություն, կառուցողական և կայուն երկխոսություն կառավարության և տեղական ինքնակառավարման մարմիների հետ և կոալիցիաների կառուցում ու զարգացում։

Դասընթացի ավարտից հետո դասընթացի մասնակից ՔՀԿ-ները, այդ թվում՝ ՀԵԻԱ-ն ստացավ հավաստագիր։

Նկարներն՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի պաշտոնական կայքէջից։