Իրականացված ծրագրեր
Իրականացնող։ ՀԵԻԱ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ
Ֆինանսական աջակցություն։ առկա չէ, կամավորական հիմունքներով
Նկարագրություն։ Գիտաժողովի անցկացումը միտված է երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացմանը դատաիրավական ոլորտում։ Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, և մինչև 30 տարեկան իրավաբաններ: Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։ Գիտաժողովի զեկույցները կարող են վերաբերվել հետևյալ ուղղություններին՝
- Սահմանադրական բարեփոխումների անցկացում. հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները:
- Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման մեխանիզմները. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
- Դատական իշխանության անկախության, անաչառության, հանրային հաշվետվողականության ապահովման առաջնահերթությունները, օրենսդրական և ինստիտուցիոնալ մարտահրավերները:
- Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
- Վարչական արդարադատության և վարչական վարույթի օրենսդրական բարեփոխումներ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ՀՀ-ում
Նկարագրություն։ Ծրագիրն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, մասնավորապես՝ ՀՀ-ում իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրմանը՝ ուղղված բիզնեսի և քաղաքականության սերտաճման հաղթահարմանը և մենաշնորհների դեմ պայքարին։ Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործառույթների, կիրականացվեն կրթական այցեր՝ միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև՝ դրանց ՀՀ-ում սերմանման նպատակով՝ տեղեկատվական վորքշոփեր Երևանում և ՀՀ 4 մարզերում՝ Սյունիք, Գեղարքունիկ, Շիրակ և Լոռի և հանրային-մասնավոր համագործակցության ձևաչափով սեմինար, որի արդյունքում ՀՀ կառավարություն կներկայացվի համապատասխան հակակոռուպցիոն քաղաքականություն։
Սահմանադրական բարեփոխումների իրազեկում
Իրականացնող։ ՀԵԻԱ-ն՝ որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Իրավաբան ուսանողների բաժանմունք» (ԻՈՒԲ) ստորաբաժանում