Քննարկվեց «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

2017 թվականի հոկտեմբերի 16-ին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները, ՀԵԻԱ ներկայացուցիչներ, փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ հասարակական կազմակերպություններից:
ՀԵԻԱ ներկայացուցիչների կարծիքով, վերը նշված իրավական ակտերում հարկավոր է կատարել փոփոխություններ՝ ՀԿ-ների համար դրանք դարձնելով արդյունավետ աշխատանքային գործիք կամավորների հետ հարաբերություններում: Բացի այդ կարևոր է նաև կամավորի հետ աշխատանքի պայմանագիր կնքելու պայմանը սահմանել՝ կամավորի կողմից տվյալ ՀԿ-ի շրջանակներում որոշակի ժամանաքանակից ավել աշխատանքներ կատարելու դեպքում: