Հակակոռուպցիոն ուսումնական այց Մեծ Բրիտանիա
Մայիսի 20-23-ը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակակիր, «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը, մասնակցեց Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) կայացած ուսումնական այցին:
Ուսումնական այցի նպատակն կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես մասնավոր հատվածի օրենսդրությանը և պրակտիկային, ինչպես նաև «Իրական սեփականատերերի ռեեստրի», «Գողացված ակտիվների վերադարձի», «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեի», նոր գործարար կապեր հաստատելու, շահագրգիռ կողմերի քարտեզագրման և այլ թեմաներին ծանոթանալն էր։
Մարիամ Զադոյանը հանդիպումներ ունեցավ ինչպես պետական կառույցների, այնպես էլ ՀԿ-ների հետ։ Ուսումնական այցի շրջանակներում այցելեց նաև Ընկերությունների տան Լոնդոնի մասնաճյուղի գրասենյակ, որը վարում է իրական սեփականատերերի մատյանը, Արդարադատության նախարարություն, Պետական դատախազություն, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Միացյալ Թագավորություն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» և «Open Ownership» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հակակոռուպցիոն համապատասխան մեխանիզմների առնչությամբ, հանդիպումների ընթացքում մասնակիցները ներկայացրին, որ Մեծ Բրիտանիայում իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն է նախատեսված որոշակի հանցանքների և կոռուպցիայի կանխարգելման ձախողման համար և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի առկայությունը համարվում է որպես պատասխանատվություն ազատելու հիմք։
Իրական սեփականատերերի գրանցամատյանի առնչությամբ, մասնակիցներին ներկայացվեց, որ Միացյալ Թագավորությունը առաջին երկիրն է, որը ներդրել է իրական սեփականատերերի ռեեստրը, որը նաև հասանելի է հանրությանը։ Հիմնական խնդիրը վերաբերում է ներկայացված տեղեկատվության ստուգմանը, սակայն ներկայումս նշված խնդրի լուծմանը ուղղված քայլեր են ձեռնարկվում։
Գողացված ակտիվների վերադարձի առնչությամբ հանդիպման մասնակիցներին ներկայացվեց «in-rem» գործընթացներում «Չհիմնավորված հարստության ապացուցման» կարգադրագրերի մեխանիզմը։