Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար
Իրականացնող։ ՀԵԻԱ նախագահ Սյուզաննա Սողոմոնյան՝ «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության կրթաթոշակ»-ի շրջանակներում
Դոնոր կազմակերպություն։ Եվրոպական Միություն
Ֆինանսական աջակցություն։ 5.000 եվրո
Ժամկետ։ 2020թ. մայիս – առ այսօր
Նկարագրություն։ Ծրագրի նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի առաջին ութ ամիսների մշտադիտարկումը, այդ թվում՝
– Ռազմավարության կատարման քանակական և որակական մշտադիտարկում, որի շրջանակներում փորձագիտական խորացված հարցազրույցներ կանցկացվեն միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների պատասխանատու հանդիսացող առանցքային հետ; Յուրաքանչյուր հարցվող տեղեկատուների խմբի համար առանձին փորձագիտական խորացված հարցազրույցների հարցաշարերի մշակում, որոնցով էլ կիրականացվեն հարցազրույցները; Ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպում։
– Մշտադիտարկման արդյունքում զեկույցի մշակում;
– Կառավարություն-ՔՀԿ համագործակցության ձևաչափով համաժողովի կազմակերպում, որի արդյունքների ամփոփման և մշտադիտարկման զեկույցի հիման վրա մշակվելու է հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկություններ;
– Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա միջոցառումների, ինչպես նաև՝ ռազմավարության կատարման ընթացքի մասին հանրության իրազեկության բարձրացում; երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների բարձրացում մարդու իրավունքների ոլորտում;
– Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հանրապետական գիտաժողովի կազմակերպում, որի շրջանակներում երիտասարդները հնարավորություն կունենան կատարել հետազոտական աշխատանքներ, զարգացնելով՝ սեփական վերլուծական իրավական միտքը և հռետորական հմտությունները։
Իրազեկ քաղաքացի նախագիծ
Իրականացնող։ ՀԵԻԱ-ն՝ գործընկերներ Iravaban.net անկախ լրատվական կայքի հետ համատեղ (մինչ ՀԵԻԱ պետական գրանցումը վերջինս ծրագիրն իրականացրել է որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Իրավաբան ուսանողների բաժանմունք» (ԻՈՒԲ) ստորաբաժանում)
Ֆինանսական աջակցություն։ առկա չէ, կամավորական հիմունքներով
Նկարագրություն։ Նպատակն է տեսաշարի միջոցով հանրությանը տեղեկացնել իրենց իրավունքների մասին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց
Նկարագրություն։ Ծրագիրը միտված է երիտասարդությանը առաջնորդ դարձնելուն՝ զարգացնելով վերջիններիս կառողությունները կոռուպցիայի դեմ պայքարի և բարեխղճության ոլորտներում։ Երիտասարդ առաջնորդների հակակակոռուպցիոն դպրոցի (ԵԱԴՀ) դասերը բաղկացած են տեսական դասախոսություններից և գործնական առաջադրանքներից, այդ թվում՝ խմբակային։ Դասերը վերաբերվում են կոռուպցիայի առաջացման պատճառներին և պատմությանը, վերջինիս դրսևորումներին, միջազգային հակակոռոպցիոն ձևչափերին և փաստաթղթերին, հակակոռուպցիոն գործիքներին, այդ թվում՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծությանը, ապօրինի հասրտացմանը, ազդարարմանը, պետական գնումներում կոռուպցիայի հաղթահարմանը և այլն։ Դպրոցում դասավանդում են ԵԱՀԴ հիմնական կազմի դասախոսները՝ հրավիրյալ դասախոսների հետ համատեղ։ Դպրոցի շրջանակներում անցկացվում են նաև այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև այլ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ։ Դասերի ավարտից հետո դպրոցի ունկնդիրները կատարում են հետազոտություններ, որոնք ուղղված են հանրային քաղաքականությունները և բյուջեների մշտադիտարկմանը, ինչպես նաև դրանց բարելովման առաջարկությունների ներկայացմանը՝ միջազգային լավագույն փորձի լույսի ներքո։ Որպես կանոն, յուրաքանչյուր տարի Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի օրվա ընթացքում, վերջիններս պաշտպանում են իրենց աշխատանքները՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներից բաղկացած ժյուրիի առջև և ստանում հավաստագրեր։
Հինգերորդ հոսք։
Իրականացնող։ ՀԵԻԱ «
Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ
Չորրորդ հոսք։
Իրականացնող։ ՀԵԻԱ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ
Իրականացնող։ ՀԵԻԱ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ
Իրականացնող։ՀԵԻԱ-ն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ՝ որպես վերջինիս «Իրավաբան ուսանողների բաժանմունք» (ԻՈՒԲ) ստորաբաժանում
Դոնոր կազմակերպություն։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Առաջին հոսք։
Իրականացնող։ ՀԵԻԱ-ն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ՝ որպես վերջինիս «Իրավաբան ուսանողների բաժանմունք» (ԻՈՒԲ) ստորաբաժանում
Դոնոր կազմակերպություն։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Երիտասարդ իրավաբաններ նախագիծ
Իրականացնող։ ՀԵԻԱ-ն՝ գործընկերներ Iravaban.net անկախ լրատվական կայքի հետ համատեղ (մինչ ՀԵԻԱ պետական գրանցումը վերջինս ծրագիրն իրականացրել է որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Իրավաբան ուսանողների բաժանմունք» (ԻՈՒԲ) ստորաբաժանում)
Նկարագրություն։ Նպատակն է երիտասարդ իրավաբանների հետ անցկացնել հարցազրույցներ և հանրությանը ներկայացնելով վերջիններիս հաջողությունները՝ նպաստելով երիտասարդ իրավաբանների բանիմաց և փորձառու համայնքի կայացմանը։
Տեսահարցում նախագիծ
Իրականացնող։ ՀԵԻԱ-ն՝ գործընկերներ Iravaban.net անկախ լրատվական կայքի հետ համատեղ (մինչ ՀԵԻԱ պետական գրանցումը վերջինս ծրագիրն իրականացրել է որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Իրավաբան ուսանողների բաժանմունք» (ԻՈՒԲ) ստորաբաժանում)
Նկարագրություն։ Նպատակն է քաղաքացիների հետ անցկացնել տեսահարցում` պարզելու մեր հասարակության պատկերացումները Հայաստանում արդի խնդիրների վերաբերյալ։