Հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված քայլեր պետք է արվեն

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է, որ պետք է քայլեր կատարվեն՝ հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված։

Ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումները կոչված են ապահովելու անկախ, անաչառ և հանրության  առջև հաշվետու դատական համակարգ, ինչը նաև բարձրացնելու է հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

Միաժամանակ, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման է: Ի հավելումն, դատական իշխանության նկատմամբ հարգանքը այդ համակարգ ոլորտի առաջատար մասնագետների մուտքը խթանելու գրավական է: Ուստի, անհրաժեշտ է  միջոցներ ձեռնարկել դատական իշխանության և հանրության միջև համագործակցությունն ու արդյունավետ հաղորդակցությունը ապահովելու, ինչպես նաև բնակչության շրջանում դատական իշխանության դերի, բարձր առաքելության վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ:

Դատավորի դերի և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը թույլ կտա դատական համակարգ ներգրավել նոր, բարձր որակավորում ունեցող կադրերի, ինչի անհրաժեշտությունը հատկապես կարևոր կարող է դառնալ դատավորների շարունակական բարեվարքության գնահատման արդյունքում առանձին դատավորների լիազորությունների դադարեցման դեպքում։