Աջակցիր մեզ

Հարգելի՛ բարեկամներ և հայրենակիցներ,

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային աջակցելու և կազմակերպության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար անգնահատելի կլինի Ձեր նյութական և բարոյական օժանդակությունը, որը կօգնի` առավել ամրապնդելու և հզորացնելու երիտասարդների մասնագիտական աճի ու նրանց կարողությունների զարգացման, ինչպեսև մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող այս կառույցը։

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային, միավորելով իր շուրջ Հայաստանի երիտասարդական համայնքի և իրավաբան ուսանողների ներուժը, տարեցտարի ընդլայնում է իր գործունեությունը՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության կայացմանը որպես ժողովրդավարական պետություն՝ հիմնված իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա:

Մասնավորապես, մեր գլխավոր նպատակներն են.

երիտասարդների կրթումն ու զարգացումը,
մարդու իրավունքների պաշտպանությունը,
հասարակության իրավական իրազեկության բարձրացումը և իրավունքի նկատմամբ հարգանքի հաստատումը,
արդյունավետ, հաշվետու և թափանցիկ կառավարման աջակցությունը,
իրավական կրթության զարգացումը:

Մեր գործունեությանն օժանդակելուն միտված Ձեր նվիրատվությունը կարող եք ցանկության դեպքում ուղղել ՀԵԻԱ նվիրատվական ֆոնդ` բանկային փոխանցման միջոցով:

Շնորհակալ ենք Ձեր անգնահատելի աջակցության համար: