Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարական նպատակները

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի վերջնանպատակն է լինելու դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար։ Դատական համակարգը պետք է լիարժեք անկախանա, որպեսզի կարողանա դառնալ հավասարակշռող ուժ իշխանության մյուս ճյուղերին։

Այս մասին նշվում է հենց Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն ուղղված է դատական համակարգի՝ վերոնշյալ և բազմաթիվ այլ խնդիրներին արձագանքելու նպատակով, քանի որ անհրաժեշտ է խնդիրները համապարփակ կերպով վեր հանել և դրանց հիման վրա մշակել դատական և իրավական բարեփոխումների ծրագիր, որը կներառեր կարճաժամկետ ու հրատապ, ինչպես նաև երկարաժամկետ խնդիրներ և դրանցից բխող միջոցառումներ

Այս ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի վերջնանպատակն է դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար։ Դատական համակարգը պետք է լիարժեք անկախանա, որպեսզի կարողանա դառնալ հավասարակշռող ուժ իշխանության մյուս ճյուղերին։

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը մշակվել է՝ հաշվի առնելով դատաիրավական ոլորտում արմատական փոփոխությունների հրամայականը, ռազմավարական բարեփոխումների պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության և առաջընթացի պարբերական գնահատման անհրաժեշտությունը։

Ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ՝ հատկապես դատական համակարգի արդյունավետության, անկախության և դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում: