ՀԵԻԱ ներկայացուցիչները Վիլնյուսում մասնակցեցին ԱԼԳ 4-րդ երիտասարդական ֆորումին

2019 թվականի հունիսի 17-20-ը ՀԵԻԱ նախագահ Սյուզաննա Սողոմոնյանը և փոխնախագահ Մարիամ Զադոյանի Վիլնյուսում մասնակցեցին Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական ֆորումին։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 250 մասնակիցներ ԱԼԳ երկրներից, ովքեր ներկայացում էին երիտասարդական կազմակերպություններ և հաստատություններ, ինչպես նաև եվրոպական դեսպաններ և պատվիրակներ, էրազմուս+ ծրագրի ներկայացուցիչներ։
Ֆորումի ընթացքում ՀԵԻԱ ներկայացուցիչները ակտիվ մասնակցել են ժողովրդավարության և մարդու իրավունքների, երիտասարդության և սոցիալական ձեռնարկատիրության ոլորտներին նվիրված պանելային քննարկմանը և ներկայացրել կառույցի դիրքորոշումները։ Նրանք նաև ընդլայնեցին կառույցի գործընկերների շրջանակը՝ ձեռք բերված նոր կապերի շնորհիվ։