ՀԵԻԱ-ն ևս միացել է ՄԱԿ-ի «Կոտրիր կոռուպցիայի շղթան» ֆլեշմոբին
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հակակոռուպցիոն արշավի կարգախոսով այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Երևանում տեղի ունեցան հակակոռուպցիոն միջոցառումներ:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հետ համատեղ իրականացրեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն:
Միջոցառմանը մեկնարկը տրվեց հակակոռուպցիոն ֆլեշմոբով, որը կազմակերպել էր ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքը․ մի խումբ երիտասարդներ կոռուպցիայի դեմ պայքարի կոչ արեցին ներկաներին՝ ամփոփելով ֆլեշմոբն օրվա կարգախոսով:
Միջոցառումից հետո մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցավ իրազեկության ակցիա` «Կոտրիր կոռուպցիայի շղթան» կարգախոսով․ Իրավաբան ուսանողների բաժանմունքի ուսանողները և կամավորները քաղաքացիներին իրազեկեցին արշավի և կարգախոսների մասին` իրականցնելով հարցում: Ընդհանուր առմամբ` հարցմանը մասնակցել է 100 քաղաքացի:
Մանրամասները՝ հետևյալ հոլովակում։
Լուսանկարները՝ Իրավաբան․net անկախ լրատվական կայքից։