Իրականացված ծրագրեր

«Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողով
Իրականացնող։ ՀԵԻԱ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ
Ֆինանսական աջակցություն։ առկա չէ, կամավորական հիմունքներով

Ժամկետ։ 2020թ․ հունվար – ապրիլ

Նկարագրություն։ Գիտաժողովի անցկացումը միտված է երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացմանը դատաիրավական ոլորտում։ Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, և  մինչև 30 տարեկան իրավաբաններ: Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։ Գիտաժողովի զեկույցները կարող են վերաբերվել հետևյալ  ուղղություններին՝

  1. Սահմանադրական բարեփոխումների անցկացում. հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  2. Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման մեխանիզմները. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  3. Դատական իշխանության անկախության, անաչառության, հանրային հաշվետվողականության ապահովման առաջնահերթությունները, օրենսդրական և ինստիտուցիոնալ մարտահրավերները:
  4. Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  5. Վարչական արդարադատության և վարչական վարույթի օրենսդրական բարեփոխումներ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:

Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ՀՀ-ում

Իրականացնող։ ՀԵԻԱ փոխնախագահ Մարիամ Զադոյան՝ «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության կրթաթոշակ»-ի շրջանակներում
Դոնոր կազմակերպություն։ Եվրոպական Միություն
Ֆինանսական աջակցություն։ 5.000 եվրո
Ժամկետ։ 2018թ. մայիս – 2019թ․ հունիս

Նկարագրություն։ Ծրագիրն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, մասնավորապես՝ ՀՀ-ում իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրմանը՝ ուղղված բիզնեսի և քաղաքականության սերտաճման հաղթահարմանը և մենաշնորհների դեմ պայքարին։ Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործառույթների, կիրականացվեն կրթական այցեր՝ միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև՝ դրանց ՀՀ-ում սերմանման նպատակով՝ տեղեկատվական վորքշոփեր Երևանում և ՀՀ 4 մարզերում՝ Սյունիք, Գեղարքունիկ, Շիրակ և Լոռի և հանրային-մասնավոր համագործակցության ձևաչափով սեմինար, որի արդյունքում ՀՀ կառավարություն կներկայացվի համապատասխան հակակոռուպցիոն քաղաքականություն։

Սահմանադրական բարեփոխումների իրազեկում
Իրականացնող։ ՀԵԻԱ-ն՝ որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Իրավաբան ուսանողների բաժանմունք» (ԻՈՒԲ) ստորաբաժանում

Ֆինանսական աջակցություն։ առկա չէ, կամավորական հիմունքներով
Ժամկետ։ 2014թ. հունիս – հուլիս
Նկարագրություն։ Ծրագիրն ուղղված էր ՀՀ սահմանադրության և նախատեսվող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացմանը։ Ծրագրի հիմնական բաղադրիչը հասարակության շրջանակում սոցիալական հարցումների անցկացումն է՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, մասնավորապես՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման, տեղական դատարանների ստեղծման և դատական ատյանների քանակական կրճատման վերաբերյալ։ Որպես իրազեկման գործիք է հանդիսանում նաև ՀԵԻԱ գործընկերներ Iravaban.net անկախ լրատվական կայքը։