Տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երիտասարդության ներգրավվածության գագաթնաժողովը

2020 թ.-ի հուլիսի 2-3-ը ՝անցկացվեց ԵՄ առաջին առցանց երիտասարդական միջոցառումը ՝ «Արևելյան գործընկերություն» (ԱլԳ) – Արևելյան գործընկերության երիտասարդության ներգրավման գագաթաժողովը: Մոտ 400 ակտիվ, վճռական և պատասխանատու երիտասարդ առաջնորդներ և երիտասարդ աշխատողներ յուրահատուկ հնարավորություն ունեցան երկխոսություն վարել իրար և ԵՄ և ԱլԳ քաղաքական գործիչների հետ`Եվրոպական միության և Արևելյան հարևանության տարածաշրջանի երիտասարդական ոլորտում ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ: Գագաթնաժողովին մասնակցում էր նաև «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ փոխնախագահ Մարիամ Զադոյանը:

ԱլԳ երիտասարդական գագաթնաժողովի ընդհանուր նպատակն էր նշելու և խթանելու ԵՄ-ԱլԳ անցյալ և ընթացիկ համագործակցությունը, ներդրումներ կատարում երիտասարդության ապագայում, ինչպես նաև նպաստել քաղաքականություններ մշակողների և երիտասարդների միջև երկխոսությանը Արևելյան գործընկերության շրջանակներում ապագա միասնական մոտեցումների և կոնկրետ քայլերի համար: Գագաթնաժողովը քննարկումների, լավագույն փորձի և քաղած դասերի փոխանակման, ինչպես նաև ինչպես նաև ցանցերի ստեղծման և հետագա համագործակցության ոգեշնչման համար հնարավորություն ընձեռեց:

Գագաթաժողովի ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԷՐ «Երիտասարդության ներգրավվածությունը ԱլԳ-ում. Ներկայի վերլուծություն և անցում դեպի ապագան»:

ԱԼԳ երիտասարդական գագաթնաժողովի հիմնական թեմաներն էին.

  • Արևելյան գործընկերությունը 2020 թվականից հետո ժամանակաշրջանում և երիտասարդության դերը (քննարկումներ 03/2020 և Խորհրդի եզրակացություններ 05/2020):
  • Երիտասարդության մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացւմ`ԱլԳ երիտասարդական խորհուրդների և ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի ամրապնդման միջոցով:
  • Երիտասարդության անցում կրթությունից դեպի գործ հմտությունների զարգացման միջոցով:
  • Երիտասարդական սոցիալական ձեռներեցության իրողություններ և լավագույն փորձ:
  • ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության՝ դրական հաղորդակցության միջոցով
  • EU4Youth փաթեթի շրջանակներում ձեռքբերումներ, ուղղված Erasmus + և EU4Youth- ին:

Երկօրյա ծրագիրը ներառում էր պանելային քննարկումներ, պրեզենտացիաներ, վեբինարներ և զուգահեռ խմբային քննարկումներ՝ նպատակ ունենալով եզրակացություններ հավաքել ԱլԳ երկրներում երիտասարդների համար ապագա հնարավորությունների ստեղծման հեռանկարով: Մարիամ Զադոյանը ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքականությունների մշակման գործում երիտասարդության մասնակցության վերաբերյալ նիստերին: Ծրագրում ներառված էին նաև EaP Quiz (ԱլԳ Հարցում) և Առցանց ուղիղ համերգ:

Մասնակիցներին առաջարկվել է կիսվել երիտասարդության աշխատանքի և երիտասարդության քաղաքականության ոլորտում լավագույն փորձով և պրակտիկայով ինչպես ԵՄ, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրներում:

Քննարկումների արդյունքները և հնարավոր եզրակացությունները կփաստաթղթավորվեն և զեկույցի տեսքով կներկայացվեն շահագրգիռ կողմերի ուշադրությանը, այդ թվում նաև ՀԵԻԱ կայքի միջոցով: